ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐ

«Արի՜, գնանք Երևան»
«Պրոֆեսիոնալ Զբոսավարների Հայկական Ասոցիացիա»-ն հրավիրում է մասնակցելու ՊԶՀԱ «Զբոսավարների միջազգային օր 2025» միջոցառումների շրջանակում իրականացվող «Արի՜, գնանք Երևան» անվճար էքսկուրսիոն ծրագրին, որը տեղի կունենա 2025թ. փետրվարի 21-ին՝ ժամը 12։30-16։00։
Էքսկուրսիայի ընթացքում արհեստավարժ զբոսավարները մասնակիցներին կներկայացնեն քաղաքամայր Երևանի պատմությունն ու ճարտարապետությունը, ինչպես նաև հետաքրքիր փաստեր մայրաքաղաքի և նրա բնակիչների մասին։
Նախագիծն իրականացվում է Երևանի քաղաքապետարանի զբոսաշրջության վարչության աջակցությամբ։
Ծրագրին կարող են մասնակցել միայն չափահաս քաղաքացիներն ու հյուրերը։
ԱՆՉԱՓԱՀԱՍՆԵՐԻ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ ԹՈՒՅԼԱՏՐՎՈՒՄ Է ՄԻԱՅՆ ՉԱՓԱՀԱՍ ՈՒՂԵԿՑՈՐԴՆԵՐԻ ՀԵՏ։
Մասնակացության համար հարկավոր է լրացնել հայտը մինչև ս․թ․ փետրվարի 19-ը, ժամը 18:00: Էքսկուրսիաներն իրականացվում են քաղաքապետարանի երկհարկանի զբոսաշրջային ավտոբուսով։ Էքսկուրսիաների լեզուն հայերեն է։ Յուրաքանչյուր էքսկուրսիայի տևողությունը 40-50 րոպե է։
Մանրամասները՝ հետևյալ հղմամբ.
https://shorturl.at/zcVei
Երևան քաղաք