ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐ

Card image cap

Իմ ձեռագործ Հայաստան


Սեպտեմբերի 14-ին և 15-ին «Գաֆէսճեան» քանդակների պարտեզում (Կասկադում) տեղի կունենա #ԻմձեռագործՀայաստան փառատոնը, որի ընթացքում Հայաստանի տարբեր մարզերի, Երևանի և Արցախի արհեստագործ վարպետները կներկայացնեն իրենց արտադրանքը և ձեռագործ աշխատանքները:
Երկօրյա միջոցառմանը կարող եք ձեռք բերել գեղեցիկ իրեր, մասնակցել վարպետաց դասերի և զարգացնել ձեր արհեստագործական հմտությունները:
📍Օր 1․ Սեպտեմբերի 14, 2024
12:00-19:00 Ցուցահանդես և վաճառք | Վարպետաց դասեր
📍Օր 2․ Սեպտեմբերի 15, 2024
12:00-19:00 Ցուցահանդես և վաճառք | Վարպետաց դասեր
«Իմ ձեռագործ Հայաստան» փառատոնն իրականացվում է «Արհեստագործների միություն» մշակութային հիմնադրամի նախաձեռնությամբ, «Տերյան մշակութային կենտրոն» ՀԿ-ի, Սմիթսոնյան ինստիտուտի հայաստանյան մասնաճյուղի աշխատակազմերի համագործակցությամբ:

Կասկադ համալիր Երևանում

Ալ. Թամանյանի փ. 10
+37410 567 262